Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել

ՀՀ  ԱՆ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին 20 տարվա արդյունավետ համագործակցության համար։

 

«Համատեղ իրականացվող ռազմավարությունների ու ծրագրերի արդյունքում մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել։ 1990-ականների համեմատ զգալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, 2006թ-ին Հայաստանը ճանաչվել է որպես կերակրի աղի համընդհանուր յոդացման միջոցով յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը ապահովող երկիր, 1995թ-ից հանրապետությունում չի արձանագրվել պոլիոմիելիտի, իսկ 2007-ից` կարմրուկի որևէ դեպք»,-ասաց նախարարը։

 

Նա նաև ներկայացրեց, որ  Հայաստանում գրեթե 2 անգամ նվազել են   մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները, ինչը վկայում է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում զգալի առաջընթացի մասին:

 

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իմունականխարգելման  ոլորտում  արձանագրված լուրջ հաջողությունները` պատվաստումներում ընդգրկվածության մեծ ծածկույթ, նոր և առավել արդյունավետ պատվաստանյութերի ներդրում, հիվանդացության կտրուկ նվազում:

 

Միաժամանակ նախարարն իր մտահոգությունը հայտնեց  երկրի տնտեսական ցուցանիշների աճով պայմանավորված` առաջիկայում ԳԱՎԻ-ի  աջակցությունը կասեցնելու կապակցությամբ։

 

«ԳԱՎԻ-ի  աջակցությունը եկարաձգելու խնդիրը ես բարձրացրել եմ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ունեցած հանդիպումների ժամանակ»,-ասաց Արմեն Մուրադյանը` փաստարկներով հիմնավորելով, որ կասեցումը կարող է վտանգել տարիների քրտանաջան աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները։  

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը ևս բարձր գնահատեց անցած տարիների համատեղ աշխատանքը։

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը միշտ էլ հաճույքով է համագործակցում իր ռազմավարական գործընկեր առողջապահության նախարարության  հետ։ Ուրախ եմ, որ Ձեր երկրում հատկապես վերջին 10 տարում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել»,-ասաց Մարի-Պիեր Պուարիեն` ընդգծելով հատկապես մանկական մահացության նվազեցման ցուցանիշը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձան նաև հանրային առողջապահության ոլորտում իրականացված և նախանշվող ծրագրերին։

 

«Երեխաների համար կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար նրանց սնուցման հարցերն առաջնահերթություն են մեզ համար,  և խնդիրը պետք է գտնվի բոլորիս ուշադրության կենտրոնում»,-ասաց նախարարը` առաջարկելով համագործակցել երեխաների սնուցման բարելավման միջսեկտորալ ռազմավարության ներդրման և համապատասխան մեխանիզմների մշակման, ինչպես նաև երկու կարևոր օրենքի՝ «Կրծքով սնուցման խրախուսման մասին» և  «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքների ընդունման և կիրարկման ուղղությամբ։

 

Արմեն Մուրադյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ից մեթոդական աջակցություն ակնկալեց նաև ալյուրի ֆտորացման նպատակահարմարության ուսումնասիրության համար։

 

Այնուհետև նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին ներկայացրեց առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումները։

 

«Այսօր մեր հիմնական ուղղվածությունը բնակչությանն առողջ պահելն է։ Այդ նպատակով ուժեղացնում ենք առողջության պահպանման առաջնային օղակը` իրականացնելով իրազեկման,  վաղ հայտնաբերման, տեղեկատվական դաշտի մշակման աշխատանքներ։Միաժամանակ աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ»,-ասաց նախարարը։

 

Արմեն Մուրադյանը ներկայացված խնդիրների լուծման նպատակով  կարևորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը և հետագա համգործակցությունը։  

 

Մարի-Պիեր Պուարիեն նշեց, որ տպավորված է մինչև այժմ համագործակցության արդյունքներով և, անդրադառնալով նախարարի կողմից բարցրացրած հարցերին, նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի դրանց լուծմանը։

 

Հանդիպման ավարտին Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2014թ. 9 ամսվա ընթացքում անցյալ տարվա համեմատությամբ ավելի է ծնվել շուրջ 1.200 երեխա։ Բարի լուրն ուրախություն պատճառեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին։

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Արման Բաբլոյանը, մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ